ԱշխարհՇոու-բիզնես

Քիմ Քարդաշյանն իր պիջակին հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկն է ամրացրել և կիսվել լուսանկարով․ ֆոտո

Քիմ Քարդաշյանն իր պիջակին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկն է ամրացրել։

Աստղը Ինստագրամի իր էջի “Stories” բաժնում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել․ «UCLA-ում հայկական «Խոստում»-ը ինստիտուտը սկսվում է այսօր երեկոյան»:

Քիմ Քարդաշյան

Հիշեցնենք՝ 1915թ.-ին հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը՝ 20 մլն դոլար, տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը:  

Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց և այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը Կոլիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը երբևէ ստացել է այդպիսի նպատակների համար:

Քիմ Քարդաշյան
Կիսվել էջում