Մամուլ

Քեզ ներում չկա․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Փաշինյանին

Քեզ ներում չկա․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Փաշինյանին

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմը հնարավոր էր կանխել, որի արդյունքում մենք կունենայինք նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։

«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում,հիմա դու ով էս …., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:

albert hovhannisyan

Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:

«Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել է Փաշինյանը։

Share