Մամուլ

Քարվաճառից հայկական զորքերը դուրս չեն բերվի. ժամկետը երկարացվեց

Քարվաճառից հայկական զորքերը դուրս չեն բերվի. ժամկետը երկարացվեց

Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքերը դուրս բերելու համար։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշվում է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։

rus xaxapahner

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառի շրջանն այսօր պետք է հանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը։

Նշենք, որ այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել, որի համաձայն այսօր Քարվաճառը վերջնականապես կհանձնվի Ադրբեջանին։

Այդ նույն հայտարարությամբ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը:

Կիսվել էջում