Քաղաքականություն

«Քանի նախկին ռեժիմը սաղ ա, Փաշինյանը պիտի «շակալադ» ուտի»

Politik-ը գրում է․ «Քանի նախկին ռեժիմը սաղ ա, Փաշինյանը պիտի «շակալադ» ուտի»։ Իշխանության բոլոր օղակները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է:

Դատական իշխանությունն էր ձևական անկախություն պահում, նոր իշխանությունները ազդարարեցին վեթինգի մասին, որը, ըստ էության, կարող է վերջ դնել անգամ ձևական անկախությանը:

Փաշինյանին է աջակցում նաև հանրության լայն զանգվածը,  և նա չունի խնդիր պետության տեսանկյունից կարևոր ցանկացած բարեփոխում իրականացնելու: Քաղաքական դաշտում չկա որևէ ուժ, որը կարող է բռնել իշխանությունների ձեռքը: Կարճ ասած, որևէ մեկը չի կարող խանգարել Փաշինյանին աշխատել:

Եվ չնայած ստեղծված իրավիճակին, վարչապետ Փաշինյանը, իր քաղաքական թիմի շատ անդամներ պնդում են, որ նախկին իշխանության մնացուկները թույլ չեն տալիս, որպեսզի իրենք աշխատեն: Ավելին` ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ՔՊ համաժողովի ժամանակ հայտարարեց ինչ-որ պատերազմի մասին, որում իրենք պարտվելու իրավուքն չունեն:

Շատերի համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչու՞ են իշխանությունները այդքան խոսում նախկին իշխանություններից: Չէ՞ որ ինչպես ժամանակին պնդում էր վարչապետ Փաշինյանը, նրանք այլևս չկան և «քաղաքական դիակներ» են:

Պատճառը, սակայն, հասկանալի է դառում կարծես: Իշխանությունները շատ լավ գիտեն, որ տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական շատ խնդիրներ են ծառացել մեր պետության առաջ, որոնց լուծումները չեն կարողանում գտնել: Եվ որպեսզի հնարավոր լինի անհաջողությունները հիմանվորել, ապա պետք է լեգենդներ հնարել նախկին կոռումպացված համակարգի հնարավորությունների մասին: Պետք է համոզել հասարակությանը, որ իրենց չեն հասցնում տնտեսությամբ զբաղվել, արտաքին քաղաքական խնդիրներով զբաղվել, քանի որ նախկինների ազգակործան ծրագրերի վրա շատ ժամանակ են ծախսում: 

Ստացվում է` նախկին իշխանությունները վարչապետ Փաշինյանի թիվ մեկ քաղաքական դաշնակիցներն են, քանի որ նախկինների վախով նա կարողնում է ստիպել հասարակությանը հարցեր չբարձրացնել: Քաղաքական դաշտում առկա  ուժերին էլ ստիպում է լոյալ լինել իր իշխանության գործողություններին, իսկ վարչապետի կամքին դեմ գնացողները, երկրի առաջ ծառացած խնդիրների մասին խոսող ուժերը ավտոմատ դառնում են նախկին ռեժիմի սպասարկուներ: Փաշինյանի այս քաղաքականությունը կարելի է ներկայացնել մի ասացվածքով՝ «քանի նախկին ռեժիմը սաղ ա, Փաշինյանը պիտի «շակալադ» ուտի»:

Աղբյուր՝ politik.am

Կիսվել նյութով