Մամուլ

«Քանաքեռցի Տույի» և մյուսների սպանության գործով կան կասկածյալներ. հայտնի են նրանց անունները

«Քանաքեռցի Տույի» և մյուսների սպանության գործով կան կասկածյալներ. հայտնի են նրանց անունները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կան ձերբակալվածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը,  Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և հիվանդանոց տեղափոխված Գևորգ Ջաբուրյանը:

qanaqerci tuy artush simonyan

Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել են Քանաքեռում 4 հոգու, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «Քանաքեռցի Տույի» սպանության գործով:

Կիսվել էջում