Մամուլ

Քանաքեռում սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են

Քանաքեռում սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են

Քանաքեռում կրակոցների արդյունքում սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Կալանավորվածների մեջ է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը, որը կրակոցների արդյունքում վիրավորում էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

tuy 1

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռում՝ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի տանը կրակոցներ էին հնչել, որի արդյունքում սպանվել էր չորս մարդ, վիրավորվել՝ երեքը։ Սպանվել էին նաև Արտյուշ Սիմոնյանը և Արթուր Ղազարյանը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»։

Քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կիսվել նյութով