Մամուլ

«Քայլը ճիշտ էր և ժամանակին». Մարուքյան

«Քայլը ճիշտ էր և ժամանակին». Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեբսուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: Քայլը ճիշտ էր և ժամանակին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ստեղծված իրավիճակը, ըստ Փաշինյանի, լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

ishxanasar dirqer

Նշենք, որ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։

Կիսվել նյութով