Ժամանց

Քաղցկեղը հաղթահարած հայ մոդելը հաղթել է Չինաստանում անցկացված գեղեցկության մրցույթում

Քաղցկեղը հաղթահարած հայ մոդելը հաղթել է Չինաստանում անցկացված գեղեցկության մրցույթում

Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող ամենամյա «World Madam Competition 2023»-ում հաղթող է ճանաչվել հայազգի մոդել Հասմիկ Սանամյանը: Մոդելը Tert.am Life-ին պատմել է մրցույթի և իր նպատակների մասին:

««World Madam Competition 2023»-ը հեղինակավոր մրցույթ է, որն անցկացվում է Չինաստանում և բազմաթիվ երկրներից կանայք հրավիրվում են մասնակցելու ու ներկայացնելու իրենց երկիրը: Այս տարի ես ներկայացրել եմ Հայաստանն ու գրավել առաջին հորիզոնականը: Արժանացել եմ “Annual Global Champion” տիտղոսին»,- ասաց Հասմիկ Սանամյանը: 

hasmik sanamyan

«Ինձ համար շատ կարևոր է ոգևորել բոլոր այն կանանց, որոնք հիմա գտնվում են քաղցկեղի հաղթահարման փուլում ու նաև բոլոր նրանց,որոնք ունեն արտաքին որոշակի առանձնահատկություններ, քանի որ ինքս ունեմ վիտիլիգո և ուզում եմ ցույց տալ, որ տարբերվող արտաքինը ևս գեղեցիկ է»,- նշեց նա:

hasmik
Կիսվել էջում