Մամուլ

Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց

Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում այսօր` մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել` նշելով, որ , որ անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։

metro ynknel

«Շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։

Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի»,-նշել է նա:

Կիսվել նյութով