Մամուլ

Քաղաքացին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրացանով օդ է կրակել

Քաղաքացին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրացանով օդ է կրակել

Այսօր՝ օգոստոսի 2-ի լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում, Արցախի ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում