ՄամուլՏեսանյութ

Քաղաքացիներն ահազանգում են. Wildberries-ը կանոններ է փոխել

Քաղաքացիներն ահազանգում են. Wildberries-ը կանոններ է փոխել

ArmLur.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries  ընկերության վերաբերյալ:

Ըստ քաղաքացիների բողոքների՝ Wildberries ընկերությունն անհասկանալի պատճառներով պարբերաբար թանկացնում է  գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին՝ 450-դրամի փոխարեն  այն դարձել է 850 դրամ:

Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը այցելեց Wildberries–ի պատվերների հանձման կետերից մեկը եւ փորձեց տեղում հասկանալ, թե որն է խնդիրը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով