Մամուլ

Փրկարարները պատգարակով դուրս են բերել 94-ամյա անօգնական տատիկին

Փրկարարները պատգարակով դուրս են բերել 94-ամյա անօգնական տատիկին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 2-րդ տանը փլուզում է տեղի ունեցել և ներսում կա քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանալ են Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Սարգիս Սևոյանն ու Ամուր Գալստյանը։Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։

Փրկարարները, մտել են տուն և այնտեղից դուրս են բերել անօգնական վիճակում գտնվող, նույն տան բնակիչ 94-ամյա Մանուշակ Չիլինգարյանին ու տանից դուրս են բերել պատգարակով և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները տարեց կնոջը տեղում օգնութուն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց՝ այլ հիվանդությամբ պայմանավորված։Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը մոտ 30 քառակուսի մետր մակերեսով։

Կիսվել էջում