Մամուլ

Փրկարարները շանը դուրս են բերել տակառից

Փրկարարները շանը դուրս են բերել տակառից։ Օգոստոսի 27-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 198 դպրոցի բակում շունն արգելափակվել է փայտերի տակ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ շունն արգելափակվել է փայտե տակառի մեջ:

Փրկարարները շանը դուրս են բերել տակառից:

Կիսվել էջում