Մամուլ

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել կնոջ դի

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել կնոջ դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:

shtap ognutyun di

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի  ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները  պարզում են մահացածի ինքնությունը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Մովսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել նյութով