Մամուլ

Փրկարարները դուրս են բերել ևս 5 մարմին. զոհերի թիվը դարձավ 16

Փրկարարները դուրս են բերել ևս 5 մարմին. զոհերի թիվը դարձավ 16

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով  փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։

platakner

Պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված տասը քաղաքացու ինքնություն առայժմ պարզված չէ։

Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան՝ ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան՝ ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան՝ ծնված 1960 թ․ եւ Գայանե Արտավազդի Ավետիսյան՝ ծնված 1966 թ.։

Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Կիսվել նյութով