ԺամանցՕգտակար

Փոքրիկ, հարմարավետ սեղանիկ երեխայի համար՝ ձեր ձեռքերով, 30 րոպեում

Փոքրիկ, հարմարավետ սեղանիկ երեխայի համար՝ ձեր ձեռքերով, 30 րոպեում

Բարի օր, սիրելի ընթերցողներ: Գաղտնիք չէ, որ երեխաները որքան երկար, հանգիստ նստեն ու խաղան, այնքան ավելի շատ գործ առաջ կգնա:

Իսկ, որպեսզի երեխաները հանգիստ խաղան, հարկավոր է մի նոր, հարմարավետ բան ստեղծել, նրանց զբաղեցնելու համար․ օրինակ՝ ձեր երեխայի համար պարզ, հասարակ, հեշտ ու արագ պատրաստվող խաղասեղան:

Դրա համար հարկավոր է 4 հատ գլանաձև ստվարաթղթից խողովակներ, 4 հատ հաստ ստվարաթուղթ՝ խանութի սովորական արկղերից և մեկ մեծ ու հաստ թուղթ: Այդ ամենը ձեռք բերելուց հետո, հետևեք ստորև ներկայացված նկարներին և ընդամենը կես ժամում սեղանիկն արդեն պատրաստ կլինի։

Փոքրիկ հարմարավետ սեղանիկ
Փոքրիկ հարմարավետ սեղանիկ
sexan 5
Փոքրիկ հարմարավետ սեղանիկ
Փոքրիկ հարմարավետ սեղանիկ

Ահա, այսպիսի հարմարավետ սեղանիկ դուք կարող եք ձեր ձեռքերով ստեղծել, ինչը վստահ եմ, ձեր փոքրիկին շատ դուր կգա։

Դրա վրա հարմար կլինի նկարել, գրել, կավով կամ ավազով խաղալ և այլն։ Իսկ ամենակարևորն այն է, որ այն շատ թեթև է և երեխային չի հոգնեցնի ու չի ցավեցնի։

Կիսվել նյութով