Մամուլ

«Փորձ է արվում ղարաբաղցիների միջոցով հեղաշրջում անել Հայաստանում». Տարոն Չախոյան

«Փորձ է արվում ղարաբաղցիների միջոցով հեղաշրջում անել Հայաստանում». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շրջիկ կրկեսի նման մարզերով թափառող ընդդիմադիրները բռնի տեղահանված արցախցիների հույզերի վրա խաղալով համոզում են, որ պետք է դուրս գալ փողոցային պայքարի։

Ղարաբաղում հեղաշրջում արեցին, իբրև Ղարաբաղ էին փրկում, արդյունքում ունեցանք հայաթափված Ղարաբաղ, 100,000-ից ավելի բռնի տեղահանված։

Հիմա փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների միջոցով հեղաշրջում անել Հայաստանում՝ վերջնանպատակը Մեղրին է ու Սյունիքով միջանցք տալը»:

Կիսվել էջում