ՄամուլՏեսանյութ

«Փորձել են խլել ստորագրահավաքի թղթերը». Մարտունիում միջադեպ է եղել (Տեսանյութ)

«Փորձել են խլել ստորագրահավաքի թղթերը». Մարտունիում միջադեպ է եղել (Տեսանյութ)

Լրագրող Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացրել, այսօր տեղի ունեցած միջադեպից։

«Առավոտյան պատահար տեղի ունեցավ Մարտունու Մշակույթի պալատում՝ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ:

Մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան վիրավորանքների: Ստիպված եղա ոստիկանություն հրավիրել:

Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում։

Մեր ընթացքը չե՜ք կասեցնի, ստորագրահավաքը շարունակվում է»,- ասել է Հոխիկյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը Մարտունիում շարունակվում է:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում