Ազատ խոսք

Փողոց ունես՝ Նիկոլը հետդ հաշվի ա նստում, չունես՝ մորթում ա քեզ. Մենուա Հարությունյան

Փողոց ունես՝ Նիկոլը հետդ հաշվի ա նստում, չունես՝ մորթում ա քեզ:

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ Նիկոլը իշխանությունը բռնազավթել ա փողոցով տապալելով մեր պետության սահմանադրական կարգը՝ իրա համար օրենք-մօրենք գոյություն չունի, ինքը հասկանում և հաշվի ա նստում միայն փողոցի հետ…

Հիմա եթե օրինակ Ծառուկյանը կարողանում ա փողոց հանել շատ մարդ, Նիկոլը սկսում ա հաշվի նստել Ծառուկյանի հետ, եթե Ծառուկյանը կարողանում ա փողոց հանել շատ շատ մարդ, Նիկոլը փորձելու ա կամ ջարդել էդ մարդկանց, կամ հանձնելու ա իշխանությունն ու փորձի փախչել, սա ա իրականությունը…

Փողոց ունես՝ Նիկոլը հետդ հաշվի ա նստում, չունես՝ մորթում ա քեզ ու փողոցին ասում ա՝ պայքարում եմ կոռուպցիայի, թալանի ու էլի նման ֆլան-ֆստանններ….

Ի դեպ, քանի որն Նիկոլը այլևս փողոցը կորցրել ա, սկսելա ա վախենալ, որ այլոք կարող են այդ նույն փողոցը նվաճել ու հանել իր դեմ, ոստիկանական ու այլ ուժերով կոնտրոլ ա անում փողոցը, որպեսզի փակ պահի փողոցը այլ ուժերից՝ անընդհատ երկարացնելով արտակարգ դրությունը…

Իսկ մինչ Նիկոլը փողոցն ա վերահսկում՝ թաքնվելով ոստիկանների թիկունքում, մեր պետությունը շարունակում ա տնտեսապես քայքայվել, իսկ փողոցում պայքարողները գնալով վատ են սկսում ապրել, և շուտով շատերը շուտով կմնան անպաշտպան ու սոված…

Իմ խաբված ժողովուրդ…»

Կիսվել էջում