Մամուլ

Փողի պակաս ունե՞ս, տղա ջան․ Սայաթ Շիրինյանը՝ Սարգիս Քլոյանին

Փողի պակաս ունե՞ս, տղա ջան․ Սայաթ Շիրինյանը՝ Սարգիս Քլոյանին

Hraparak.am-ը գրում է․ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատի է տվել պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին. նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը: 

Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել Գոռ Քլոյանի թմրամոլ լինելու վերաբերյալ։

Հայցվոր կողմը պահանջում է ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Հայցը վարույթ է ընդունվել եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: 

«Հրապարակի»-ի հետ զրույցում Շիրինյանն անդրադառնալով Քլոյանի կողմից իրեն ներկայացված հայցին՝ նշեց․ «Եթե այստեղ բարոյականության խնդիր էր, դա ուրիշ բան, բայց, եթե այստեղ կա նաեւ 2 միլիոնի հայց, նշանակում է, որ Սարգիս Քլոյանին իշխանություններն այլեւս երեւի փող չեն տալիս, այդ մարդը փողի պակաս ունի։ Իսկ այդ ամենը ապացուցելու բազում տարբերակներ կան, որի մասին ես հիմա չեմ խոսի»։

Նա անրադարձավ նաեւ իր հրապարակմանը․ «Իմ ձեքի տակ կար տեղեկանք, որ ըստ օպերատիվ տվյալների՝ նա թմրանյութ է օգտագործում, եւ չի բացառվում, որ այդ օրը նա թմրանյութի ազդեցության տակ է եղել․․․

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այդ հայցը, հասարակությունը պետք է իմանա, երբ դու խնդիր ունես քո կամ տղայիդ բարոյական նկարագիրը վերականգնելու, այդ ժամանակ դու հայց ես ներկայացնում, պատիվ ես պահանջում, բայց երբ դրա հետ կա նաեւ 2 միլիոնի պահանջ, այս դեպքում են ասում՝ շան գլուխն այստեղ է թաղված։

Գոռ Քլոյանի հայր

Եթե քո ինքնասիրությունն է վիրավորված, արժանապատվություն, ուզում ես քո եւ տղայիդ բարի համբավը վերականգնել, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված 2 միլիոնը, փողի պակաս ունե՞ս, տղա ջան։

Այսինքն՝ այն 30 միլիոնը անհասկանալի ձեւով իշխանությունը, որ տվեց, այդ 30 միլիոնից ոչ մի բաժին, դրա մասին հարսն էլ խոսել, որ իրենց ոչ մի կոպեկ չի հասել, ինքն էր ասել՝ փողը տամ, որ իր կայերի համար ուտուշ-խմուշների վրա ծախսի՞, հարսին չի տվել։

Զուտ դրա մասին պետք է մտածի, իրեն ավելի շատ ոչ թե տղու բարոյական կերպարն է պետք վերականգնել, այլ իրեն հետաքրքրում է գումարը։ Բայց զարմանում եմ՝ ինչի՞ 2 միլիոն, կարծում եմ՝ ինքը շատ փող է սիրում, պիտի 20 միլիոն գրեր կամ 30, որովհետեւ 30 միլիոնին սովոր է այդ չակերտավոր մարդը»։

Կիսվել նյութով