Մամուլ

Փոխհրաձգություն Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում. կա վիրավոր

Փոխհրաձգություն Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում. կա վիրավոր

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին` տեղի ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում, «Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղի մոտ գտնվող Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում»։

Զինծառայողները տագնապի ազդանշանով են գործել, սպասարկման գոտին ամբողջովին փակվել է։ Գործողությունների ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորում է ստացել, երկրորդը թաքնվել է դեպքի վայրից և անցել Իրանի տարածք։

Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են Ֆիզուլիի (Վարանդա) ախտորոշիչ կենտրոն:

Դեպքի վայրում ընդհանուր 5,3 կգ քաշով երկու տուփ թմրանյութ է հայտնաբերվել։

Կիսվել նյութով