Աշխարհ

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ

Իրան-Ադրբեջան սահմանին, Արցախի Հորադիզի հարևանությամբ, վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։

Փոխհրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, մյուսը ստացել է հրազենային վնասվածք։

Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած զինված խմբի անդամներին հաջողվել է խուսափել ձերբակալությունից. նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

Աղբյուրի փոխանցմամբ զինված խմբի անդամներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Կիսվել նյութով