Մամուլ

Փշաքաղվում եմ գիտակցելով, որ չարաբաստիկ 11-ից մեկը կարող էի լինել ես․ Լիլիթ Գևորգյան

Փշաքաղվում եմ գիտակցելով, որ չարաբաստիկ 11-ից մեկը կարող էի լինել ես․ Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, այսօր գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ կապված․

«Ընկերներ…

Առավոտվանից զանգեր ու նամակներ եմ ստանում իմ որպիսության ու գտնվելու վայրի մասին։

Սկզբում չէի հասկանում պատճառը, մինչ այն պահը, երբ կարդացի ողբերգական ավտովթարի գույժը։ Շնորհակալ եմ այդչափ անհանգստության համար։

Երբ պատասխանում եմ ու լսում «Փառք Աստծո» արտահայտությունը, սարսռում եմ։

Այո, ես ու մեր խումբը բարեհաջող վերադարձել ենք Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

Իրենք էլ էին վերադառնում։

Հրապարակումն անում եմ, որովհետև ամեն նոր նամակի ու զանգի հետ ավելի եմ փշաքաղվում՝ գիտակցելով, որ չարաբաստիկ 11-ից մեկը կարող էի լինել ես… կամ մեզնից յուրաքանչյուրը։

Ցավով եմ նշում, որ 11-ի մեջ էր Մուշեղը, 21ամյա երիտասարդը, ում հետ բախտ էինք ունեցել ճանապարհ կիսելու. Վրաստան էինք գնացել։ Թե ինչքան դաստիարակված, արդար, հարգալից, անսահման համբերատար, շնորհալի, խելացի ու կենսասեր էր, կփաստեն նրան ճանաչողները։

mushegh eloyan

Պիտի էլի գնայինք, որոշել էինք։

Տիկին Լաուրիկն էլ խոստացել էր, որ Մուշեղի հարսանիքին պիտի ադամանդե մատանի նվիրեր. ախր այնքան արժանի էր։

Մեր ուղևորությունն եմ հիշում, Մուշեղին. լուսավոր տղա, կյանքը քո ու 10-ի հանդեպ էլ անարդար գտնվեց։ Թող Աստված գթա ու բժշկի գոնե մյուսներին։

Խոսում էինք ու իրար համոզում՝ «գուցե էն 5-ի մեջ լինի»։ Բայց չէ։ Ցավոք։

Բառերն էլ են անզոր, երանի չճանաչեինք քեզ, Մուշեղ։ Դու էլ լույս դարձար»։

Կիսվել էջում