Սպորտ

«Փյունիկը» հրաշալի խաղ ցուցադրեց և դուրս եկավ ԵԼ հաջորդ փուլ

«Փյունիկը» հրաշալի խաղ ցուցադրեց և դուրս եկավ ԵԼ հաջորդ փուլ։ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվեց չեխական «Յաբլոնեցին»։

Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, իսկ 88-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ նաև չեխ պաշտպան Թոմաս Բրժեչկան։

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ հյուսիսիռլանդական «Կրուսադերսի» դիմակայության հաղթողի հետ։ Ամենայն հավանականությամբ «Փյունիկին» բաժին կհասնի անգլիական «Վուլվերհեմփթոնը»։

Կիսվել էջում