Ազատ խոսք

Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն. Լուսինե Հարոյան

Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն. Լուսինե Հարոյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը:

«Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների:

Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:

Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլլար չի կարողանում:

Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:

Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ»:

Կիսվել նյութով