Աշխարհ

Փլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ

Փլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ

Թեհրանում փլուզվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի տանիքը։

Օդանավակայանի ղեկավարն ասել է, որ դա տեղի է ունեցել վերգետնյա ծառայությունների հովանոց կառուցելու և օդանավի վերգետնյա սարքավորումների վերանորոգման ժամանակ, մինչ աշխատողները բետոն էին լցնում։

Միջադեպի հետեւանքով 13 մարդ մնացել է փլատակների տակ։ Նրանցից 11-ը հոսպիտալացվել են։ 

Եվս 2 վիրավոր ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Կիսվել նյութով