Մամուլ

Փլատակների տակից դուրս բերվեց ևս մեկ դի. զոհերի թիվը 6-ն է

Փլատակների տակից դուրս բերվեց ևս մեկ դի. զոհերի թիվը 6-ն է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին եւս մեկ դի։ Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն այսօր հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, որոնվում է 18-ը։

surmalu zoher

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում