Մամուլ

Փլատակներից փրկարարները դուրս են բերել մահացած քաղաքացու

Փլատակներից փրկարարները դուրս են բերել մահացած քաղաքացու

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

surmalu anhet korac

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։

Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։ 

Կիսվել նյութով