Մամուլ

Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած 61-ամյա տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել

Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած 61-ամյա տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սողոմոնյանը։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։

shtapognutyun zvartnoc

Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվել էջում