Մամուլ

«Փարաքարում սարսափելի վթարից մահացածը պատերազմի մասնակից Սամվել Ավետյանն էր»

«Փարաքարում սարսափելի վթարից մահացածը պատերազմի մասնակից Սամվել Ավետյանն էր»

Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։

Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։

paraqar avtovtar

Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել»:

Կիսվել նյութով