Մամուլ

Փաստորեն, «տնտեսական հեղափոխություն» կոչվածը արդեն սկսվել է՝ «մինուս» նշանով. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Տնտեսական հեղափոխության» իրական դեմքը

Առավոտյան գրել էի, որ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը բարձրացնելու կառավարության որոշումը հարվածելու է և՛ բիզնեսին, և՛ սպառողին։ Աշխատատեղեր են փակվելու։

Ցավոք իմ գնահատական–կանխատեսումը կյանքի է կոչվում շատ ավելի արագ, քան պատկերացնում էի։

«Հայ կոլայի» տնօրենը արդեն հայտարարում է, որ իրենք փակվելու են, քանզի չեն կարողանալու աշխատել հարկային բեռի մեծացման պայմաններում։

Փաստորեն, «տնտեսական հեղափոխություն» կոչվածը արդեն սկսվել է՝ «մինուս» նշանով։

Ինձ մի հարց է հիմա հետաքրքրում՝ սա արվում է միտումնավո՞ր, թե՞ չհասկանալով։ Ես առայժմ հակված եմ երկրորդ տարբերակին»։

Կիսվել էջում