Մամուլ

Փաստաթղթեր կեղծելու համար «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Փաստաթղթեր կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։

Որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Կիսվել նյութով