ՄամուլՔաղաքականություն

Փաստաբանը պարզաբանում է, թե ինչ փաստարկով է ազատ արձակվել Ռոբերտ Քոչարյանը

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից: Դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Սահակյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն արդեն դուրս է եկել դատարանից:

«Այս պահի դրությամբ Ռ. Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակում է»,- նշեց փաստաբանը՝ չցանկանալով մանրամասներ հրապարակել:

Կիսվել նյութով