ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանն իր մոտ է հրավիրել ՔՊ նոր վարչությանը` մեծ «ռազբիրատ» է գնալու

Փաշինյանն իր մոտ է հրավիրել ՔՊ նոր վարչությանը` մեծ «ռազբիրատ» է գնալու

Hraparak.am-ը գրում է․ Քաղպայմանագիր կուսակցության համագումարում տեղի ունեցած ընտրությունները կասկածի տեղիք են տվել եւ կուսակցության վարչության անդամության թեկնածուները պահանջել են վերահաշվարկ անել՝ նորից հաշվել ամեն մեկի ստացած քվեները։

Հատկապես դժգոհ է եղել Արսեն Թորոսյանը, ով 10 ձայնով է դուրս մնացել վարչությունից, սակայն վստահ է եղել, որ բավարար ձայներ է ստացել։

Երկար վեճերից հետո որոշել են վերահաշվարկ անել։ Ավելի պակաս ձայների տարբերությամբ չի անցել նաեւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մենք տեղեկացանք, որ այս գիշեր իրականացվել է վերահաշվարկը։ Ողջ գիշեր կրկին հաշվել են 48 թեկնածուների ստացած ձայները եւ պարզվել է, որ կասկածները հիմնավոր են։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանը չեն անցել վարչություն, իսկ Արմեն Փամբուխչյանը եւ Արսեն Թորոսյանն անցել են։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը զայրացած է թիմի վրա։ Պարզ չէ, թե ինչ պատճառով՝ կարծում է, որ կեղծիքն աննկատ պետք է անեին, որ աղմուկ չբարձրանա՞ր եւ այդ տեղեկությունները մամուլ չսպրդեին, թե՞ դեմ է եղել առհասարակ կեղծիքին։

Փաշինյանն այնքան է բարկացել այս խայտառակությունից, որ այսօր նախատեսված հանդիպումը՝ ԱԺ ՔՊ խմբակցության հետ, չեղարկել է եւ իր մոտ է կանչել նորընտիր վարչության կազմին։ Ըստ ամենայնի, ծանր օր է սպասվում ՔՊ վերնախավին եւ հատկապես նրանց, ում կասկածում են այս մախինացիաներն իրականացնելու մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով