ՄամուլՏեսանյութ

«Փաշինյանն ասեց` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց

«Փաշինյանն ասեց` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց

Մենք պատերազմի օրերին 2 անգամ դաշնակցության ներկայացուցիչներով փակ հանդիպում ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երկրորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ն ընկած հատվածում: Առաջին հանդիպմանը մասնակցել եմ ես, Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը, իսկ երկրորդ հանդիպմանը մասնակցել ենք ես, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը: Այդ հանդիպումները տեղի են ունեցել կառավարությունում մեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ այս հանդիպումների գլխավոր նպատակն այն էր, որ իրենց առաջարկություններով, խորհուրդներով, իրավիճակի գնահատման իրենց տեսակետներով համադրեն իրենց անելիքները պետության հետ:

«Առաջին հանդիպման ժամանակ շատ հստակ ասել ենք, որ թիկունքը` ժողովրդի համախմբվածությունը,   շատ կարեւոր է հաղթանակի համար: Ասել ենք, որ պետք է ճիշտ քաղաքականություն եւ հարաբերություններ վարել ռազմաքաղաքական դաշնակից երկրների հետ, մատնանշել ենք ՌԴ-ին եւ Իրանին: Շատ հստակ ասել ենք` արդյոք դու, Նիկոլ Փաշինյան, գնահատում ես, որ այս պատերազմը կարող է տեւել երկար, արդյոք մենք ունենք համապատասխան զենք-զինամթերք, ունենք պաշարներ եւ ի վիճակի ենք երկարաժամկետ պատերազմի:

ishxan

Շատ հստակ ասել ենք, որ այն զինվորականները, որոնց դուք համարում եք նախկին, որոնք այսօր ներգրավված չեն պատերազմական գործողություններում, պետք է քայլեր ձեռնարկեք եւ բոլորին ընդգրկեք մեր երկրի պաշտպանության գործի մեջ, իր պատասխանը եղել է հետեւյալը, որ ինքը չի խառնվում բանակի գործերին: Սա հստակ մի փաստ, որ նա այդ ժամանակ ստել է»,- պատմեց Սաղաթելյանը` հավելելով,որ հետագայում պարզվել է բազմաթիվ փաստերով, որ ինքը միջամտել է բանակի գործերին եւ ուղիղ ցուցում է տվել` այդ մարդկանց չներգրավել պատերազմական գործողություններում:

Շարունակելով Իշխան Սաղաթելյանը պատմեց, որ հանդիպումների ժամանակ Արմեն Ռուստամյանը հստակ հարց է ուղղել, որ մենք կռվում ենք հաղթելու, թե պարտվելու համար:

«Երկրորդ հանդիպման ժամանակ, երբ որ իրեն հարցնում էինք` որն է զինադադարի գինը, արդյոք կան բանակցություններ, ինչ հարաբերություններ կան, ինքը շատ հստակ ասաց` «դե պետք է մեր բանակը լայնածավալ հակահարված հասցնի թշնամուն եւ դրանից հետո նոր տեղի կունենա բանակցություններ», ես իրեն շատ հստակ հարց տվեցի, արդյոք, դու այդ հնարավորությունը քննարկել ես բանակի հետ եւ բանակը ունի այդ հնարավորությունը, նա ասաց, որ նման հարցերը չեն քննարկում, պետք է հանձնարարենք եւ բանակը կանի: Այսինքն` սա է եղել էդ մարդու պատկերացումը»,- ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը պատմեց, որ հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը  ներկայացրել է, որ ունենք կորուստներ,  կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը եւ մարտեր են ընթանում Հադրութի մոտակայքում:

«Ես իրեն ընդհատեցի եւ ասեցի, որ Հադրութը հանձնված է, նա ինձ հակաճառեց, թե որտեղից այդ տեղեկությունը, ես ասել եմ, որ այդ տեղեկությունը հստակ է: Մոտ կես ժամ անց նա իրեն բերված մի զեկույց կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում:

Հադրութ

Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթե հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթե պարտվենք միակ մեղավորը դու ես: Նաեւ այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է զոհերի իրական թիվը, որը  տարբեր էր հայտարարված թվից»,- պատմեց Սաղաթելյանը:

Հոկտեմբերի 16-ին Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, որի մեջ պետք է ներգրավվեն Արցախի նախագահները, ՀՀ նախկին նախագահները, արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Գլխավոր շտաբի նախկին պետերը, եւ այս որոշման նպատակն էր  բեկում մտցնել ե΄ւ ռազմի դաշտում, ե΄ւ արտաքին քաղաքականության մեջ:

«Ի պատիվ այս մարդկանց, բոլորը համաձայնվեցին, որ ստեղծվի այդ մարմինը եւ մտնեն պատասխանատվության տակ: Այսինքն բոլոր պատրաստ էին կանգնել Փաշինյանի կողքին, այլ ոչ թե երկիրը վերցնել նրա ձեռքից, սակայն այս առաջարկը մերժվեց Փաշինյանի կողմից, քանի որ մենք կռվում էինք պարտվելու համար, ոչ թե  հաղթելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով` հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինյանը ասել է.  «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը հետեւյալն է` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկա, հնարավոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնե կարգաիճակի հարց կա, ինքը ասաց, որ չէ, չկա: Ես ասել եմ, որ դու փասատորեն  23 օր հաղթելու եմ ասելուց հետո գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ եւ երկրը կանգնեցրել ես աղետի առաջ»:

Մանրամասները` տեսանյութում

Կիսվել նյութով