Մամուլ

Փաշինյանն այսօր ռեկորդ խփեց՝ ժամը 18-ին աշխատավայրից գնաց տուն․ «Հրապարակ»

Փաշինյանն այսօր ռեկորդ խփեց՝ ժամը 18-ին աշխատավայրից գնաց տուն

«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի օր առաջ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից տուն է վերադառնում ժամը 7-ին, հազվադեպ՝ 8-ին։

Այսօր նա ռեկորդ խփեց՝ 18։15 րոպե նա դուրս է եկել կառավարության շենքից եւ ուղեւորվել Պռոշյանի առանձնատուն։

Կառավարությունից Պռոշյան փողոց ամբողջ երթուղին րոպեներ շարունակ կաթվածահար էր՝ ճանապարհի ամբողջ երկարությամբ կանգնած էին իր նշանակած պարեկները, որոնք կասեցրել էին երթեւեկությունը։

Կառավարական 5 սեւ թանկարժեք մեքենաներից կազմված շարասյունից առաջ 4 ոստիկանական մեքենա անցան՝ մի քանի հարյուր մետր ինտերվալով։

Ապա անցավ վարչապետի մեքենան՝ ջերմորեն շրջապատված մի քանի մեքենաներով, որոնք ենթադրյալ հարձակման դեպքում անձնազոհությամբ իրենց վրա կվերցնեն հարվածը։

Շարասյան անցնելու պահին խաչմերուկներում կանգնեցված ավտոմեքենաների վարորդները «ժողովրդի վարչապետի» շարասյունն ուղեկցում էին մեքենաների բարձր ազդանշաններով։

Կիսվել նյութով