Աշխարհ

Փաշինյանի օրերը, որպես երկրի ղեկավար, գործնականում հաշված են. Զատուլին

Փաշինյանի օրերը, որպես երկրի ղեկավար, գործնականում հաշված են. Զատուլին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր է ստորագրել, կարող է շատ մոտ ժամանակներս հրաժարական տալ:

Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Գործող վարչապետը շատ ծանր վիճակում է: Երկրի ղեկավարի պաշտոնում նրա օրերը գործնականում հաշված են: Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն խոսել էին իշխանությունը զինվորականներին փոխանցելու անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյան

«Թավշյա հեղափոխության» տարիներին Փաշինյանը հաղթողից ու ժողովրդական առաջնորդից վերածվեց շատ ոչ պոպուլյար գործչի»,- ասել է նա:

Ըստ Զատուլինի, հակամարտության երկու կողմերն էլ գոհ չեն ձեռք բերված պայմանավորվածություններից:

«Ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը երկու կողմերի համար պարտադիր միջոց է: Ադրբեջանը հույսը դրել է ավելիի վրա եւ ավելացրեց Թուրքիայի օգնությամբ, իսկ Հայաստանը ռազմական պարտություն կրեց եւ կորցրեց նախկինում գրավված շրջանները»,- եզրափակել է պատգամավորը:

Կիսվել նյութով