ՄամուլՏեսանյութ

Փաշինյանի մտերիմը և իր քավորի ազգականը կեղծ փաստաթղթով 650 մլն արժեցող պետական գնում է շահել (Տեսանյութ)

Փաշինյանի մտերիմը և իր քավորի ազգականը կեղծ փաստաթղթով 650 մլն արժեցող պետական գնում է շահել

Politik.am-ը գրում է․ Երեկ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքիր բացահայտում էր արել, որից պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթը  շահած ընկերությունը բանկային կեղծ երեշխավորություն էր ներկայացրել։

Հետագայում պարզվել էր նաև, որ կեղծ փաստաթուղթ ներկայացրած ընկերությունը պատկանում է Վահագն Ղալումյանին, ով վարչապետ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի մտերիմ ազգականն է։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ նշված անձը իր հեռավոր ազգականն է և տարին մեկ անգամ հազիվ են հանդիպում։

Մեր տեղեկություններով Վահագն Ղալումյանն իրականում բավական հաճախ է հանդիպում Հայկ և Վահե Ղալումյան եղբայրների հետ։ Գործարարը մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոներին։ Այս պահին Ղալումյանների համատեղ լուսանկարները հեռացված են իրենց անձնական էջերից։

Ի դեպ Իջևանի մեր աղբյուրներն ասում են, որ Վահագն Ղալումյանը  ընկերական հարաբերություններ ունի նաև վարչապետ Փաշինյանի հետ և ընդունված անձ է նրա կողմից։

Ի դեպ հետաքրքիր է նաև որ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (հղում 12), որը գրանցվել է այս տարվա հունվարին և  «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ, որը գրանցվել է նախորդ տարվա հունվարին չունեն անգամ մեկ աշխատակից։

Այս տեղեկատվությունը հասանելի է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում, որում առկա են բոլոր այն ընկերությունների տվյալները, որոնք իրենց գրանցված ամեն աշխատակցի համար ամեն ամիս հիմանդրամի հաշվեհամարին փոխանցում են 1000 դրամ (հղում 12

Դավիթ Խաժակյանը հետ հարցազրույցը ստորև․

Կիսվել նյութով