Մամուլ

Փաշինյանի հետ աշխատելուց կտրականապես հրաժարվել են Հայաստանի՝ մի շարք առանցքային երկրներում պաշտոնավարող դեսպանները

Փաշինյանի հետ աշխատելուց կտրականապես հրաժարվել են Հայաստանի՝ մի շարք առանցքային երկրներում պաշտոնավարող դեսպանները

Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Հայաստանի ԱԳՆ-ում տիրոջ իրավիճակի մասին․ տեղեկատվություն, որը հաստատվել է մի քանի աղբյուրներով․ 1-ին․ նախարար Այվազյանը հրաժարական է տվել Փաշինյանի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ դեմարկացիայի եւ հողերի հանձնման մասին դիրքորոշումը համաձայնեցված է եղել ԱԳ նախարարության հետ։ Այվազյանը կոպիտ ձեւով է գրողի ծոցն ուղարկել Փաշինյանին խոսակցության ժամանակ, եւ ասել, որ ազգի դավաճանի հետ չի աշխատելու։

Այսօր երեկոյան հրաժարական են տվել նաեւ Այվազյանի երկու տեղակալները։ Նաեւ, Փաշինյանի հետ աշխատելուց կտրականապես հրաժարվել են Հայաստանի՝ մի շարք առանցքային երկրներում պաշտոնավարող դեսպանները․ նրանք են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԵՄ-ում, Գերմանիայում եւ Ավստրիայում ՀՀ դեսպանները, որոնք նույնպես հրաժարական են տվել։

aram gabrielyanov 2

Բացատրությունը մեկն է․ ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են դեմարկացիային, քանի դեռ հստակ չի կարգավորվել Արցախի կարգավիճակը։ Ինչպես ասում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, ապա Արցախի մասին կարելի է մոռանալ։ Իրադարձությունների կատալիզատոր է դարձել այն, որ Փաշինյանը որոշել է սադրանք անել եւ իր ինտրիգներին կապել նաեւ Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային»։

Մյուս գրառման մեջ էլ ասում է․ «Շարունակելով ԱԳՆ թեման։ Սկսվել է ահռելի մեծ ճնշում Այվազյանի տեղակալների եւ բոլոր դեսպանների վրա։ Գործի են դրվել ոչ միայն սպառնալիքները աշխատակիցների հանդեպ, այլ նաեւ՝ նրանց ընտանիքի անդամների հանդեպ։

Փաշինյանի ոտքերի տակ հողն է այրվում արդեն եւ նա պատրաստ է ցանկացած ստորության։ Ինչպես պատմում են Փաշինյանի շրջապատում եղած աղբյուրները, նա հիստերիայի մեջ զանգում է բոլոր ուժայիններին եւ պահանջում ճնշումներ գործադրել ԱԳՆ աշխատակիցների վրա»։

Share