ՄամուլՏեսանյութ

«Փաշինյանի համար դա աններելի սխալ էր»․ Россия1-ի անդրադարձը (Տեսանյութ)

«Փաշինյանի համար դա աններելի սխալ էր»․ Россия1-ի անդրադարձը (Տեսանյութ)

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Վարչապետ Փաշինյանը զանգահարել էր Պուտինին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը 2 կողմերին զսպվածության, օրենքի շրջանակներում կարգուկանոնի և հանգստության պահպանման կոչ է արել. Россия 1 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։

Նշվում է, որ Պուտինն ակնհայտորեն չի ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց հնարավոր հեղաշրջումներն էլ չի սիրում։

Անդրադարձ է կատարվել նաև «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը և դրա հետևանքով առաջացած սկանդալին։

rossiya

«Վարչապետ Փաշինյանի համար դա աններելի սխալ էր, չէ՞ որ, նախ, ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը ոչ թե 80-ականների զենք է, այլ 21-րդ դարի, իր դասի համար լավագույն, գերճշգրիտ զենքը, որը փայլուն կերպով դրսևորվել է, օրինակ, Սիրիայում։ 2-րդ՝ ի՞նչ է նշանակում «հրթիռը պայթել է 10%-ով»։

ՌԴ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը, կարծես հազիվ էր զսպում ծիծաղը, երբ հայտարարում էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդերներ»-ը չեն կիրառվել»,- նշել է հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով