Մամուլ

Փաշինյանի առանձնատան համակարգող Ամիգոն Կիպրոսի թանկ հանգստյան վայրերից մեկում

Փաշինյանի առանձնատան համակարգող Ամիգոն Կիպրոսի թանկ հանգստյան վայրերից մեկում

Hraparak.am-ը գրում է․ Փաշինյանի մտերիմ ու նրա առանձնատան անվտանգության համակարգող Ամիգո Ղուկասյանը սոցիալական ցանցերում բավականին ակտիվ է։

Այս օրերին նա գտնվում է Կիպրոսի Այա Նապա առողջավայր-քաղաքում։ Նա այս հանգստավայրից լուսանկարներ է հրապարակել։

Սա Կիպրոսի ամենահայտնի, ակտիվ եւ թանկ հանգստավայրերից մեկն է: 

Նշենք, որ Ամիգո Ղուկասյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ մամուլում հրապարակումներ եղան, որ նա 2020 թվականին Շանգրի Լա խաղատանը «կրվել է» մոտ 10 հազար դոլար, այնուհետև նա փորձել է խաբեությամբ ետ վերադարձնել պարտված գումարը, ինչի արդյունքում հայտնվել է խաղատան սև ցուցակում։

amigo
Կիսվել էջում