ՄամուլՏեսանյութ

Փաշինյանին հեռախոսով չի կարելի նկարել (Տեսանյութ)

Փաշինյանին հեռախոսով չի կարելի նկարել (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Ազգային ժողովում լրագրողների համար նոր սահմանափակումներ են մտցվել: Պարզվում է լրագրողների համար նախատեսված օթյակից հեռախոսով չի կարելի նկարել նիստը:

Իսկ այ պրոֆեսիոնալ տեսախցիկով կարելի է: Ինչպես հասկացանք այս սահմանափակումը գործում է այն դեպքերում, երբ խորհրդարանում է լինում Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ, երբ հայտարարվեց ընդմիջում, մենք որոշեցինք հեռախոսով վերևից նկարել, թե ինչպես են պատգամավորները հերթ կանգնում, որ մոտենան Նիկոլ Փաշինյանին, շփվեն նրա հետ: Փաշինյանի անվտանգության աշխատակիցները նկատեցին, որ նկարում ենք ու խնդրեցին չնկարել: Ասացինպրոֆեսիոնալ տեսախցիկով կարելի է, հեռախոսով ոչ:

Երբ հարցրինք ինչո՞ւ, ի՞նչ տարբերությում, թե ինչով ենք նկարում, անվտանգության աշխատակիցը դժվարացավ պատասխանել. «Ճիշտն ասած չեմ իմանում, թե ինչ տարբերություն»:

Նա միայն նշեց, որ այսօր այդպիսի հրահանգ են ստացել, որ հեռախոսով չի կարելի նկարել:

Մանրամասն՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով