ԱշխարհՄամուլ

«Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել». Չավուշօղլու

«Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին:

«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։

pashinyan

Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք արտգործնախարարին և մի քանի գիտնականի, բայց դեռ հաստատում չկա»:

Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ էլ Չավուշօղլուն նշել է. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են 2-րդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել:

Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք Վիեննան լինի»:

Կիսվել նյութով