Մամուլ

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան

Նիկոլ Փաշինյանը վաճառել է իրեն պատկանող «Հյունդայի» մեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, պահել է բանկում:

Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Նա իր խոսքում խոսեց բանկային համակարգի մասին և կարևոր համարեց, որ ավանդները բանկերում պահվեն դրամով։ Նա իր սեփական օրինակը բերեց, որ իր ավտոմեքենան վաճառել է, իսկ գումարն էլ դրամով որպես ավանդ բանկում է պահում։

«Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում 2019-ին առևտրային բանկերի տրամարդված դոլարիզացիայի մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59,5 տոկոսի փոխարեն, ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն»,-ասաց վարչապետը։

Կիսվել նյութով