ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը ռեստորաններից մեկում քեֆ է անում․ հարսնաքույրը Մարիամն է․ «Հրապարակ»

Փաշինյանը ռեստորաններից մեկում քեֆ է անում․ հարսնաքույրը Մարիամն է

Hraparak.am-ը գրում է․ Մինչ այսօր ընդդիմությունը հանրահավաք, բողոքի ակցիա էր իրականացնում, ընդդիմադիր գործիչներից ոմանք էլ ֆեյսբուքում տեղեկացրեցին, որ կառավարական ամառանոցում վախի մթնոլորտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախն են բռնել, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ու ընտանիքը հերթական խրախճանքի մեջ էին:

Մեր հավաստի տեղեկություններով այսօր Նիկոլ Փաշինյանը երևանյան շքեղ ռեստորաններից մեկում հերթական հարսանիքին է մասնակցել: Ավելին, հարսնաքրոջ դերում ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն է հանդես եկել:

mariam pashinyan ekexeci bak

Ամուսնացել է նրա մտերիմ ընկերուհիներից մեկը, և դստեր առաջարկով հարսանիքին ներկա է գտնվել նաև վարչապետ հայրը: Հարսանիքից երկու օր առաջ ստուգել են ռեստորանի աշխատակազմին, հավաքել բոլորի անձնագրերը, իսկ այսօր արդեն քաղաքացիներին արգելել են ռեստորանի ավտոկայանատեղիում կանգնեցնել  իրենց մեքենաները:

Մեր ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է անցնում Փաշինյանին և նրա ընտանիքին ուղեկցող ավտոշարասյունը, իսկ քաղաքացիներից մեկը ձեռքի մատը պարզելով ցույց է տալիս իր վերաբերմունքը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում