Մամուլ

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ «Արմենպես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

pashinyan inqnatir 1

Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Կիսվել նյութով