ՏեսանյութՔաղաքականություն

Փաշինյանը մինչև ընտրվելը ժողովրդի մոտ եղած իր վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր

Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրվելը ժողովրդի մոտ եղած իր վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր: Այս մասին ԱԺ-ում ասեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սուպերվարչապետի ինստիտուտը փոխվելու է, այն տեսքով, որով քննադատվել է, չի մնալու: Դրա մասին խոսել է նաև վարչապետը»։

«Կոչ եմ անում ձեզ դուրս գալ հին տրամաբանությունից: Չմտածել ու չհամեմատել ոչ ձեզ, ոչ մեզ նախկինում այս ադհլիճում նստած որոշ մարդկանց հետ:

Մեզնից որևէ մեկը այս աթոռներին, այդ սուպերվարչապետներին, կամ նախարարներին, կամ պատգամավորական աթոռներին կառչած չէ»,-ասաց նա:

Կիսվել նյութով