Ազատ խոսք

Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը. Շարմազանով

Նիկոլի միֆերը ջարդվում են։ Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

•Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:
•Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:
•Ներդրումային բում այդպես էլ չեղավ:
•Խոստացված «աննախադեպ» ներգաղթը այդպես էլ տեղի չունեցավ:

•Մարտի 1-ը այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:
•Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:
•Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:
•Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:

Բայց փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին»:

Կիսվել նյութով