Մամուլ

Փաշինյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում «տժժում» է Վահե Ղազարյանի եղբոր՝ դստեր հարսանիքին

Փաշինյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում «տժժում» է Վահե Ղազարյանի եղբոր՝ դստեր հարսանիքին

Hraparak.am-ի տեղեկություններով այժմ ընթանում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր՝ Հայկ Ղազարյանի դստեր՝ Հայկուհու հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսն ընթանում է Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Մեզ պատմեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ և ավագ դստեր հետ միասին մասնակցում է ոստիկանապետի եղբոր դստեր հարսանիքին:

Հարսանյաց հանդեսին մասնակցում են նաև իշխանական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ոստիկանապետի եղբայրը բիզնեսմեն է:

nikol pashinyan

Իջևանում ունի ռեստորանային համալիր, շինանյութի հսկայական խանութ սրահ:

Մեզ տեղեկացրին նաև, որ վարչապետը գինովացած հենց այս րոպեներին տժժում է:

Կիսվել էջում