Մամուլ

Փաշինյանը հավանություն է տվել Հունան Պողոսյանի թեկնածությանը

Փաշինյանը հավանություն է տվել Հունան Պողոսյանի թեկնածությանը

Bavnews.am-ի տեղեկություններով իշխանության շրջանակներում լուրջ քննարկումներ են գնացել Հունան Պողոսյանին ոստիկանապետ նշանակման թեկնածության շուրջ։ Անվտանգության խորհրդի նիստից հետո ՔՊ շրջանակներում հավանություն են տվել Հունան Պողոսյանի նշանակմանը։

Արդեն երկու օր է ՔՊ շրջանակներում միայն լավ խոսքեր են հնչում Սյունիքի մարզպետ, ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանի հասցեին։

Ըստ՝ Bavnews.am-ի հավաստի աղբյուրների համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հավանությունն է տվել Հունան Պողոսյանի թեկնածությանը, սակայն վերջնական որոշում Փաշինյանը դեռ չի կայացրել այս հարցում։

Այս պահին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը 1-ին տեղակալ Արման Սարգսյանն է։

Կիսվել նյութով